Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 15.01.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

15.01.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ կողմից 20.12.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 20.12.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 18.12.2018թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 18.12.2018թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության մեջ անհրաժեշտ է հստակեցնել այն դրույթը, երբ խաղացողի կողմից առավելագույն (երեք) խաղադաշտերով խաղալու դեպքում բաժանված խաղաթղթերն ունենան նույն թվային արժեքը (սփլիթ), խաղադաշտեր ավելանալու են, թե ոչ:
- Կանոնակարգի փոփոխության մեջ անհրաժեշտ է հստակեցնել «Կատարյալ զույգ» շահող համակցությունների տարբերակների սահմանումները:
- Կանոնակարգի փոփոխության մեջ անհրաժեշտ է հստակեցնել «21+3» շահող համակցությունների 1-ին և 3-րդ տողերի տարբերակների սահմանումները:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 1180368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`