Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 12.02.2019թ. կայացած նիստի արձանագրությունից

13.02.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Ուսումնասիրելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 14.01.2019թ. ներկայացված թիվ 005 գրությունը, կից փաստաթղթերը՝ լիցենզավորման գործակալությունն առաջարկում է «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 14.01.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների «Դասական Պտուտակախաղ» և «Երկու գնդակով պտուտակախաղ» մասերի աղյուսակներում նշված «Սյունակի թվերից մեկը (1-34, 2-35, 3-36)» տողն անհրաժեշտ է հստակեցնել:
- Կանոնակարգի փոփոխությունների «Երկու գնդակով պտուտակախաղ» մասում անհրաժեշտ է հստակեցնել երկու գնդակների՝ տարբեր վանդակներում կանգ առնելու դեպքում (օր.՝ շահող երկու թվեր, զույգ և կենտ, կարմիր և սև), շահումը որոշելու կարգը և սկզբունքները:
2. Ուսումնասիրելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 14.01.2019թ. ներկայացված թիվ 003 գրությունը, կից փաստաթղթերը՝ լիցենզավորման գործակալությունն առաջարկում է «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 14.01.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխությանը և լրացմանը) համաձայնություն տալ վերապահումով ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության և լրացման մեջ նշված «Փոթ լիմիտ «6+ Հոլդեմ» - Խաղացողը կարող է տեղադրել ցանկացած տիպի խաղադրույք, որը չի գերազանցում բանկի չափը» մասում անհրաժեշտ է հստակեցնել «Առավելագույն ռեյզ» մասն այն իմաստով, որ նշված է՝ «...ցանկացած տիպի խաղադրույք, որը չի գերազանցում բանկի չափը» և «Առավելագույն ռեյզը հավասար է բանկի չափին գումարած խաղասեղանի վրա դրված բոլոր խաղանիշերը...» արտահայտությունները:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 01180368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`