Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 14.03.2019թ. կայացած նիստի

15.03.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 14.03.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 28.02.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 28.02.2019թ. ներկայացված «ՀԱՋՈՂԱԿ ՈՒՂԻ», «50 ԻՔՍ ՄԱՆԻ», «ՀԱՅ ԼՈՏՈ», «ՉԻՆԳԱՉՈՒՆԳ», «Բլոտ», «ԶԱՌ», «ԱԶՆԻՎ ԽԱՂ», «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՏՈ», «Շանս», «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՏՈ+», «Լոտո Բանկ» և «5 ԻՔՍ ՄԱՆԻ» վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի փոփոխությանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 08.01.2019թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 23.01.2019թ., 01.02.2019թ., 18.02.2019թ., 21.02.2019թ., 05.03.2019թ. և 07.03.2019թ. ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով` «Մանռու» ՍՊԸ կողմից 08.01.2019թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Մ. Մկրտչյան փողոց թիվ 14 ռեստորան (409.26 քառ. մետր) վայրում տրամադրել շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`