Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 07.05.2019թ. կայացած նիստի

08.05.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 07.05.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 10.04.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 10.04.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներում անհրաժեշտ է հստակ նշել մեխանիզմը, թե, բացի Կազմակերպչի կողմից տրամադրված սկզբնական գումարից, Անսահմանափակ Հոլդեմ խաղերի խաղադրումներից ինչպես է ձևավորվում Ֆոնդի շահումային ֆոնդը:
- Կանոնակարգի լրացումներում անհրաժեշտ է սահմանել Ֆոնդի չբաշխման դեպքում Ֆոնդի գումարների օգտագործման պայմանները:
Միաժամանակ նշենք, որ ներկայացված փաստաթուղթն իր բովանդակությամբ հանդիսանում է «Կանոնակարգի լրացում», այլ ոչ թե «Կանոնակարգի լրացումներ»:
2. Հիմք ընդունելով «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 26.04.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 26.04.2019թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ի 146-161-րդ տողերում նշված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատների համարները և 150-161-րդ տողերում նշված խաղային սարքավորումների մոդելներն անհրաժեշտ է համապատասխանեցնել գրությամբ ներկայացված՝ 16.04.2019թ. կնքված «Համաձայնագիր N1»-ով նախատեսված խաղային սարքավորումների հանձնման-ընդունման ակտում, ինչպես նաև ապրանքի ծագման մասին ներկայացված հավաստագրում նշված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատի համարներին և մոդելներին:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`