Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 20.06.2019թ. կայացած նիստի

21.06.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 20.06.2019թ. կայացած նիստի

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 06.06.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 06.06.2019թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված լրացուցիչ համաձայնագրերի մասերի համարակալումներն անհրաժեշտ է հստակեցնել:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված լրացուցիչ համաձայնագրերն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա գույքի վարձակալության պայմանագրերին կամ ներկայացնել նոր պայմանագրեր:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ի ետնամասում առկա է Կանոնակարգի փոփոխությանը չվերաբերվող գրառում:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 07.06.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 07.06.2019թ. ներկայացված «Ընտանեկան լոտո+» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 10.06.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «Մանռու» ՍՊԸ կողմից 10.06.2019թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշվում է «խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգ», սակայն «Մանռու» ՍՊԸ-ին 18.03.2019թ. տրամադրվել է շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա:
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշվում է ««127» թիվը փոխարինել «144» թվով»» արտահայտությունը, սակայն կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում նշված է թվով 141 խաղային ապարատ:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում АМ 903123 ապրանքի ծագման հավաստագրի թիվ 272322 սերիական համարով խաղային ապարատը Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված 01 հունիսի 2019թ.-ին կնքված համաձայնագրում և ապրանքի հանձնման-ընդունման ակտում նշված է 272332 սերիական համարով (նշված է սխալ),
Միաժամանակ նշենք, որ ներկայացված գրության մեջ և Կանոնակարգի փոփոխության տիտղոսաթերթում նշված է լիցենզավորման գործակալություն՝ լիցենզավորման, գործունեության ծանուցման և գնահատման գործակալության փոխարեն:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`