Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 27.06.2019թ. կայացած նիստի

28.06.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 27.06.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Վալկան» ՍՊԸ կողմից 14.06.2019թ. գրությունը, կից փաստաթղթերը, ի լրումն 20.06.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերով՝ «Վալկան» ՍՊԸ կողմից 20.06.2019թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքերով.
- Ներկայացված Կանոնակարգի փոփոխության վերնագրում և վերջին էջում փոփոխություն բառն անհրաժեշտ է փոխարինել փոփոխություն և լրացումներ բառերով:
Բացի այդ՝ Կանոնակարգի փոփոխության 2-րդ կետում ավելացնել բառն անհրաժեշտ է փոխարինել լրացնել բառով:
- Կանոնակարգի փոփոխությամբ ավելացվող «Յոթխաղաթղթանի սթադ-պոկեր» խաղի նկարագրի խաղաթղթերի համակցման աղյուսակում տողերի համարակալումը նշված է կրկնակի:
- Կանոնակարգի փոփոխությամբ ավելացվող «Պոկեր՝ Ջոկերով» խաղի նկարագիրը չի համապատասխանում ՀՀ կառավարության 29.01.2004թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված «Պոկեր՝ Ջոկերով» խաղի նկարագրին:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ N 4-րդ ձևի վրա նշված ամսաթվի (12.06.2019թ.) և ներկայացված գույքի վարձակալության թվով 2 պայմանագրերի (այսուհետ՝ Պայմանագրեր) ամսաթվի (18.06.2019թ.) միջև առկա է անհամապատասխանություն: Նշվածից ստացվում է, որ, մինչ Պայմանագրերով նշված խաղային ապարատները «Վալկան» ՍՊԸ փոխանցելը, վերջինս արդեն իսկ ունեցել է դրանք շահագործելու իրավունք:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Պայմանագրերի կետերի համարակալումն անհրաժեշտ է հստակեցնել:
Միաժամանակ նշենք, որ ներկայացված գրության մեջ և Կանոնակարգի փոփոխության տիտղոսաթերթում նշված է լիցենզավորման գործակալություն՝ լիցենզավորման, գործունեության ծանուցման և գնահատման գործակալության փոխարեն:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`