Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 02.07.2019թ. կայացած նիստի

03.07.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 02.07.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ կողմից 07.06.2019թ. գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 07.06.2019թ. ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Մոնոպոլիա Լայվ» (5.2.6) խաղի «Խաղի խաղափուլերի շրջանակում առավելագույն վճարումը սահմանափակված է» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով սահմանափակման պայմանները և տարբերակները, քանի որ կարող են վտանգվել խաղացողների շահերը (հիմք՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետ):
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Սուպեր Սիք Բո» (5.2.7) խաղի աղյուսակի «Վճարում» սյունակում նշված թվերն անհրաժեշտ է հստակեցնել (օրինակ՝ 8-87:1; 150-999:1; 30-87:1 և այլն), քանի որ նշվածից պարզ չեն խաղի շահման տարբերակները (հիմք՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի «է» կետ):
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Երկու (2) Ձեռքով Կազինո Հոլդեմ» (5.2.10) խաղում նշված «Ռոյալ Ֆլաշը» և «Սթրեյթ Ֆլաշը» ձեռքերի համադրությունների պայմանները նշված են միանման, ինչը հակասում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի «զ» և 4-րդ մասի «բ» կետերին:
Միաժամանակ անհրաժեշտ է վերացնել ներքոնշյալ թերությունները.
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 1-ին կետում նշված «Սփրայբ Լիմիթեդ» արտահայտությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել 29.11.2017թ. «Կաբարկո» ՍՊԸ մասնակիցների ժողովի կողմից հաստատված և ՀՀ ֆինանսների նախարարության հետ 30.11.2017թ. համաձայնեցված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) նշված «Սպրայբ ՍՊԸ (Spribe Ltd)» արտահայտությանը:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Մոնոպոլիա Լայվ» (5.2.6) խաղի.
- «...1, 2, 5, 10, «2 նետում» կամ «4 նետում»» արտահայտության մեջ անհրաժեշտ է նշել «Շանս» բառը՝ համապատասխանեցնելով խաղի նկարագրում նշված աղյուսակին:
- «… հաղթող թիվ 10-ի համար վճարվում է 10-ը 1-ի և այդպես շարունակ» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ մասնավորեցնելով, թե ինչպես է կատարվելու շահումների վճարումները:
- «Բոնուսային Խաղ» և «Բոնուս Խաղ» արտահայտություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել իրար՝ նշելով միանման:
- «…նա կարող է կամ շահել պատահական դրամային մրցանակ կամ ստանալ վճար» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ դրամային մրցանակի կամ վճարի մասին է խոսքը:
- Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես են Բոնուսային խաղի ընթացքում հարկերը և տուրքերը նվազեցվում, եթե Բոնուսային շահումները դա թույլ են տալիս:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Սուպեր Սիք Բո» (5.2.7) խաղի.
- «…Խաղագումարների տեղերի քանակը՝ զրոյից մի քանի հատ» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով խաղագումարների տեղերի քանակը:
- «…խաղացողը կարող է տեղադրել խաղագումարների բազմաթիվ տարբեր տեսակներ», «…14 խաղագումարի տարածքներում» և «Վճարումները տարբերվում են կախված շահումի տոտալից» արտահայտություններն անհրաժեշտ է հստակեցնել:
- «Խաղագումարներ տեղադրելն ավարտվելուց հետո պատահական խաղագումարներ կընդգծվեն՝ ցուցադրելով բազմապատկված վճարները» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե ինչ սկզբունքով են պատահական խաղագումարներն ընդգծվում:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Դիլ կամ Նո Դիլ» (5.2.8) խաղում նշված.
- «...բանկի աշխատակցի առաջարկը» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
- «Յուրաքանչյուր պտույտ խաղացողի համար հավասար է նշված խաղագումարի չափին» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
- «Խաղացողները կարող են շահել իրենց տեղադրած խաղագումարի մինչև հինգհարյուրապատիկը, խաղի Թոփ Ափ փուլում իրենց խաղագումարը 5-ից 50 անգամ ավելացնելու հնարավորությամբ» նախադասությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով շահման պայմանները:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Ֆրիբեթ Բլեքջեք» (5.2.9) խաղում նշված.
- «…Սա թույլ է տալիս յուրաքանչյուր խաղափուլում խաղին անսահմանափակ քանակի խաղացողների մասնակցությունը» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
- «Վալետ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել Կանոնակարգում նշված բառին՝ «Զինվոր»:
- «Դրանից հետո դիլերը բաժանում է երկրորդ բաց քարտը բոլոր խաղացողներին…» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ խաղի նկարագրում խոսքը գնում է «խաղացողի» մասին:
- «Փափուկ» ձեռք և «Սոֆթ» ձեռք արտահայտություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել և նշել միանման:
- «հարդ» և «հիթ» տերմինները և դրանց գործածման պայմաններն անհրաժեշտ է հստակեցնել:
• Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով լրացվող «Երկու (2) Ձեռքով Կազինո Հոլդեմ» (5.2.10) խաղում նշված.
- «Դիլերը խաղացողին բաժանում է երկու բաց քարտ և երկու փակ քարտ տալիս է իրեն» և «Դիլերը բացում է նաև խաղացողի սկզբնական երկու քարտերը» արտահայտությունների միջև առկա է հակասություն, քանի որ, համաձայն խաղի պայմանների՝ դիլերը խաղացողին արդեն սկզբից բաժանել է երկու բաց քարտ:
- «նույն գույնի» տերմինն անհրաժեշտ է համապատասխանեցնել Կանոնակարգում նշված համապատասխան տերմինին:
- «Եթե երկու Կառե ունեն միևնույն բարձրությունը ոչ ոքի վիճակից դուրս գալու համար օգտագործվում է հինգերորդ քարտը (Քիքեր)» նախադասությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով հինգերորդ քարտի օգտագործման պայմանները:
- «...մեկ սեղանի շուրջ կարող են միաժամանակ խաղալ անսահմանափակ քանակությամբ խաղացողներ» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով պայմանները:
- «Որակավորում անցնելու համար դիլերը պետք է ունենա չորսերից կազմված զույգ…» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով դիլերի՝ որակավորում անցնելու նպատակը:
• Կանոնակարգի փոփոխություններով և լրացումներով լրացվող 5.2.6, 5.2.7, 5.2.8, 5.2.9, 5.2.10 կետերում անհրաժեշտ է «վճար» բառն իր հոլովվաձևերով փոխարինել «շահում» բառով՝ համապատասխան հոլովվաձևերով:
2. Հիմք ընդունելով «Սենատոր Սպորտ» ՍՊԸ կողմից 21.06.2019թ. և 25.06.2019թ. ի լրումն ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումները` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 04.02.2014թ. «Սենատոր Սպորտ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-004 խաղատան կազմակերպման լիցենզիան 21.06.2019թ.-ից ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, առաջնորդվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 04.02.2014թ. «Սենատոր Սպորտ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-004 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել` համաձայն իր դիմումի՝ 21.06.2019թ.-ից:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`