Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 15.07.2019թ. կայացած նիստի

16.07.2019

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 15.07.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1.Հիմք ընդունելով «Վալկան» ՍՊԸ կողմից 03.07.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Վալկան» ՍՊԸ կողմից 03.07.2019թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Ներկայացված Կանոնակարգի փոփոխությունը և լրացումները (2 օրինակ) անհրաժեշտ է թելակարել:
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների համարակալման հերթականությունը՝ կապված կատարվող լրացումների հետ անհրաժեշտ է ճշտել:
2. Հիմք ընդունելով «Մանռու» ՍՊԸ կողմից 04.07.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Մանռու» ՍՊԸ կողմից 04.07.2019թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ կողմից 12.06.2019թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 02.07.2019թ., 08.07.2019թ. ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով` «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ կողմից 12.06.2019թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Տանձաղբյուրի փողոց թիվ 2, 4/1 հյուրանոցային համալիր, 2-րդ մասնաշենք վայրում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ 28062019-07-0037) տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368

Էլ. փոստ`