Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 23.04.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

23.04.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 23.04.2020թ. կայացած նիստի
արձանագրությունից

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցի քնննարկումը հետաձգել մինչև 30.04.2020թ.:
Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ 2020թ. ապրիլի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1, տեղի կունենա վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի 23.04.2020թ. կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստում հետաձգված՝ ՀՀ ֆինանսերի նախարարության կողմից «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ին 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը:
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368, +374 91 470034

Էլ. փոստ`