Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 24.06.2020թ. կայացած նիստի եզրակացություն

24.06.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս


1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 11.06.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 11.06.2020թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր- Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) տալ համաձայնություն վերապահումով ստորև ներկայացված թերությունը շտկելուց հետո.
- Կանոկարգի փոփոխությունների և լրացումների 2-րդ կետով փոփոխվող «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի «Սնուկեր» 4.14 կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես են հաշվարկվում ընթացիկ ֆրեյմի ելքերի վրա կատարված խաղադրույքները, եթե առաջացած «Պատային իրավիճակ»-ում խաղացողները չեն համաձայնվում մրցավարի առաջարկի հետ և ֆրեյմը չի վերախաղարկվում:
2. Հիմք ընդունելով «Վիվառո Բեթինգ ՍՊԸ կողմից 12.06.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ կողմից 12.06.2020թ. ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացումներին տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368, 091470034

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`