Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 01.07.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

02.07.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 05.06.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 05.06.2020թ. ներկայացված ինտերնետ շահուոմվ խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Վիվառո Բեթինգ ՍՊԸ կողմից 19.06.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ կողմից 19.06.2020թ. ներկայացված՝ «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) տալ համաձայնություն վերապահումով ստորև ներկայացված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է ներկայացված համարակալումը համապատասխանեցնել Կանոնակարգի համարակալման հետ (Կանոնակարգում 2.3.26 կետն առկա է):
- Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է հստակեցնել այն նորմը, համաձայն որի լրացմամբ ներկայացվող հարաբերությունները վերաբերվում են բացառապես կազմակերպչի և խաղացողների միջև առաջացած իրավահարաբերություններին:
3. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 08.06.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 08.06.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան, Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800368

Էլ. փոստ`