ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 08.07.2020թ. կայացած նիստի արձանագրությունից
08.07.2020
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:
2. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ 16.07.2019թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի գործողության դադարեցման հարցի քնննարկումը հետաձգել մինչև 17.07.2020թ., ժամը 11:00:
Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1
Հեռ..` 011800368, 091470034
Էլ. փոստ`