Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 14.07.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

14.07.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 30.06.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հովածի 4 մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 30.06.2020թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակրգի փոփոխություններ և լրացումներ) տալ համաձայնություն վերապահումով ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 2-րդ կետով լրացվող «Ջոկեր Բեթ խաղի հատուկ դեպքեր» 4.5.29 և «Նարդի» խաղի հատուկ դեպքեր 4.5.30 ենթակետերում օգտագործվող «հաճախորդ» բարը համապատասխանեցնել «Միջազգային բուքմեյքեր- Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կանոնակարգի 4-րդ կետի 4.1 ենթակետով տրված սահմանմանը («մասնակից»):
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 2-րդ կետով լրացվող «Նարդի խաղի հատուկ դեպքեր» 4.5.30 ենթակետի «ե» պարբերությունը անհրաժեշտ է հստակեցնել:
2. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 01.07.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հովածի 4 մասով՝ «Սաբարկո» ՍՊԸ կողմից 01.07.2020թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 06.07.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հովածի 4 մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 06.07.2020թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը (այսուհետ՝ Կանոնակրգի փոփոխություններ և լրացում) տալ համաձայնություն վերապահումով ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման անվանման մեջ «լրացում» բառը անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ և լրցումներ» բառերով, քանի որ Կանոնակարգի 4.16 «Խաղադրույքներ վիրտուալ սպորտում» կետը խմբագրվելուց զատ լրացվել է նաև 4.16.1-4.16.18 ենթակետերով:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 4.16.9 ենթակետի «Խաղադրույքներ վիրտուալ թենիսում» առաջարկվող խաղադրույքների ցանկում նշված «Խաղադրույքներ՝ ով կվաստակի հաջորդ միավորը» արտահայտությունը անհրաժեշտ է հստակեցնել, պարզաբանելով թե երբ է կատարվում խաղադրույքների ընդունումը, քանի որ Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 4.16 կետի 2-րդ պարբերությամբ նշվում է, որ վիրտուալ սպորտի մրցախաղերի ելքերի վրա խաղադրույքներ հնարավոր է կատարել միայն նախքան մրցաշարի սկիզբը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 4.16.13 ենթակետի «Խաղադրույքներ վիրտուալ սփին 2 վին խաղում (spin & win)» անհրաժեշտ է հստակեցնել կանաչ սեկտորի թիվը:
- Անհրաժեշտ է հստակեցնել Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 4.16.18 ենթակետի «Խաղադրույքներ վիրտուալ քալըր-քալըր խաղում» արդյոք սահմանված են թվագնդակների դուրսբերման առավելագույն կամ նվազագույն քանակ և հստակեցման կարիք ունի թվագրումը (1-49, թե առկա են կրկնվող թվագնդակներ):
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 4.16.7 ենթակետի «Խաղադրույքներ վիրտուալ ավտոմրցաշավում (սուպերքարս) և վիրտուալ մոտոմրցարշավում( սփիդվեյ)» ելքերի համար առաջարկվող խաղադրույքների 11-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել «վիրտուալ ավտո(մոտո)մրցարշավում հաղթած ավտոմրցարշավորդի հերթական համարը…» արտահայտությունը:

Հասցե` ք. Երևան, Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800368

Էլ. փոստ`