Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 28 Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 17.07.2020թ. նիստի

17.07.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի թիվ 265-Ն հրամանով հաստատված Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրության 5-րդ կետի, հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին։
Հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովի նիստն իրավազոր չէր Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ներկա չլինելու պատճառով, Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցի քննարկումը հետաձգվեց մինչև 20.07.2020թ., ժամը 11:00:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368, 091470034

Էլ. փոստ`