Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 20.07.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

20.07.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս


Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հաշվի առնելով, որ «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ մինչև 25.06.2020թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.07.2019թ. «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ 16.07.2019թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան 26.03.2020թ. համարվել է կասեցված «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ուժով՝ 2020թ. երկրորդ եռամսյակի համար պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը մինչև 25.03.2020թ. չվճարելու համար և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ-ին
16.07.2019թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368, 091470034

Էլ. փոստ`