Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 11.08.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

11.08.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<Լիցենզավորման մասին> օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 15.07.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 15.07.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 15.07.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 15.07.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կանոնակարգի փոփոխությանը և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո․
- Կանոնակարգի փոփոխությամբ և լրացումներով լրացվող «3․4․5․» և «3․4․6» ենթակետերի փոխարեն անհրաժեշտ է համապատասխանաբար նշել՝ «3․4․4․» և «3․4․5» ենթակետեր (ՀՀ ֆինանսների նախարարության հետ 20․04․2020թ․ համաձայնեցված «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխութունների և լրացումների 5-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել 3․4․4 ենթակետը):
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 29.07.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 29.07.2020թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ) տալ համաձայնություն վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 3-րդ կետով լրացվող «Խաղադրույքներ ջրագնդակում» 4.14.29 ենթակետի՝ «Ջրագնդակի մրցախաղերի ելքերի համար առաջարկվող խաղադրույքները» մասում անհրաժեշտ է հստակեցնել «մրցախաղում (խաղափուլում) թիմերից որևէ մեկը կհաղթի՝ «Ոչ ոքի»» խաղադրույքի տեսակը:
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 3-րդ կետով լրացվող «Խաղադրույքներ սկվոշում» 4.14.30 ենթակետի՝ «Սկվոշի մրցախաղերի ելքերի համար առաջարկվող խաղադրույքները» մասում «մրցախաղի (գեյմի) վերջնական հաշվի վրա»» խաղադրույքի տեսակը կրկնվում է:
4. Հիմք ընդունելով «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 28.07.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով՝ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ կողմից 28.07.2020թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով լրացվող 2.3.11.3 ենթակետի «Բեթ-օն Բլոտ (Bet-on Belote)» բլոտ խաղի այն արտահայտությունը, համաձայն որի` «համակարգը ստեղծում է նոր բլոտի խաղ, որը կազմված է արդեն կայացած բլոտի խաղերի (բլոտի խաղի կանոններով) փուլերից/ձեռքերից» ընդունելի չէ, քանի որ հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի դրույթներին, ինչպես նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից մասնակիցների համար կարող է ստեղծել անհավասար պայմաններ (իրադարձության ելքերը կարող են նախապես հայտի լինել), ինչը հակասում է «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին:
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով լրացվող 2.3.11.3 ենթակետի «Բեթ-օն Բլոտ (Bet-on Belote)» բլոտ խաղում հստակեցման կարիք ունի խաղի իրադարձությունների ելքերի տարբերակները:
5. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից 29.07.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով՝ «Սաբարկո» ՍՊԸ կողմից 29.07.2020թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 8-րդ կետով լրացվող «Մասնակիցները 24 ժամվա ընթացքում իրավունք ունեն Խաղային հաշվից կանխիկացնել առավելագույնը 100 000 ՀՀ դրամ» արտահայտությունը հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի դրույթին, այն է՝ կազմակերպիչը շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը: Միաժամանակ հակասում է «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին: Ինչպես նաև լրացվող կետի համարակալումը ճիշտ չէ:
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 1-ին կետով «Աջարաբեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «կազմակերպիչն իրավունք ունի» 3.3.1 ենթակետի 3.3.1.13 պարբերության այն դրույթը, համաձայն որի՝ «Ընդ որում բոնուսային շահումները տրամադրվում են Կազմակերպչի հայեցողությամբ և Կազմակերպիչը իրավունք ունի մերժել դրանց տրամադրումը, չեղարկել բոնուսները կամ արգելել բոնուսային ակցիաներին մասնակցությունը ցանկացած Մասնակցի կամ Մասնակիցների խմբի» անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով բոլոր այն չափանիշները, որոնց դեպքում Կազմակերպիչն իրավունք է վերապահում մերժել բոնուսների տրամադրումը, չեղարկել բոնուսները կամ արգելել բոնուսային ակցիաներին մասնակցությունը ցանկացած Մասնակցի կամ Մասնակիցների խմբի («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ):
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով Կանոնակարգի Արդար խաղի կանոններ 3.4 կետի 3.4.1.10 պարբերության մեջ լրացվող այն դրույթը, համաձայն որի՝ արգելվում են տարբեր խաղային հաշիվների օգտագործումը մեկ համակարգչից (IP հասցեից) ընդունելի չէ սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ), ինչպես նաև առաջարկում ենք բացառել «և այլն» արտահայտության կիրառումը և հստակ նշել նման դեպքերը:
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 4-րդ կետով Կանոնակարգի 3.4.1.13 պարբերության մեջ լրացման՝ «Անբարեխղճորեն օգտագործել խաղային հաշիվը, ներառյալ՝ խաբեության միջոցով այլ անձանցից գումար ստանալ խաղային հաշվին» արտահայտությունը հստակեցնել, նշելով՝ ում կողմից և ինչպես է հաստատվում խաբեության փաստը:

Հասցե` ք: Երևան Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800365, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`