ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 04.09.2020թ. կայացած նիստի արձանագրությունից
04.09.2020
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 07.08.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 07.08.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է հստակեցնել «Խաղացողը նույն մրցաշարում կարող է կատարել որոշակի թվով սահմանափակ քանակի մուտքեր․․․» և «Յուրաքանչյուր խաղացող կարող է կատարել առավելագույնը 30 մասնակցության վճար» արտահայտությունները, քանի որ պարզ չէ, թե որ դեպքում (-երում) և ինչպես խաղացողը կարող է կատարել նույն մրցաշարում մի քանի մուտքեր (օրինակ՝ մրցաշարից դուրս մնալուց հետո, թե՝ ոչ, և այլն)։
- Կանոնակարգի լրացման մեջ անհրաժեշտ է հստակեցնել, թե մրցաշարն ինչու է կոչվում «անհատական»։
- Կանոնակարգի լրացման մեջ «Մրցանակային ֆոնդի բաշխում» մասի օրինակն անհրաժեշտ է հստակեցնել այնպես, որ մրցանակային բոլոր տեղերին համապատասխան տոկոսների հանրագումարը կազմի 100%:
2. Հիմք ընդունելով «Վիվառո Բեթինգ ՍՊԸ կողմից 27.08.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ կողմից 27.08.2020թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն: