Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 16.09.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

16.09.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<Լիցենզավորման մասին> օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 02.09.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 02.09.2020թ. ներկայացաված՝ «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) տալ համաձայնություն վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 2-րդ մասով լրացվող «Խաղային հաշվի արգելափակում» և «Խաղային հաշվի կասեցում» հասկացություններում անհրաժեշտ է նշել, որ դրանք կիրառվելու են վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված կանոնները խախտելու դեպքերում:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 1-ին մասով՝ «Նախապես պայմանավորված իրադարձություն» սահմանման մեջ 2-րդ կետն անընդունելի է: Կազմակերպչի բավարար կասկածը հիմք չէ խաղաղային հաշիվ արգելափակելու կամ խաղադրույքի վերադարձի համար, նման դեպքերում եթե չկա օրինակ նույն Ֆեդերբեթի կամ ՍպորտԻնտեգրիթիԹիմ-ի գրավոր նամակը նախապես պայմանավորված իրադարձության հետ կապված: Կամ անոմալ ծավալի նույն ելքի վրա կատարված խաղադրույքները, օրինակ եթե երկու մրցող թիմերից որևէ մեկը ակնհայտ ֆավորիտ է շատ տրամաբանական է շատ մեծ ծավալի նմանատիպ խաղադրույքները: Նմանատիպ անընդունելի է այլ բուքմեյքերական ընկերության կարծիքը հաշվի առնելով որակավորում տալ պայմանավորված իրադարձության մասով, քանի որ նման կետը կարող է հանգեցնել նույն բուքմեյքերական ընկերությունների անարդար որոշումների ի վնաս խաղացողի և անարդար ի շահ կազմակերպիչների:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 2-րդ մասով լրացվող «Խաղային հաշիվ» սահմանման այն միտքը, որ կազմակերպիչը իր սերվերի վրա ստեղծում է հատուկ խաղային հաշիվ մասնակցի համար, անհրաժեշտ է համապատասխանեցնել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով նախատեսված , քանի որ կարծում ենք հատուկ խաղային հաշիվը մասնակիցն է իր համար ստեղծում, որը պահվում է կազմակերպչի սերվերի վրա: Ինչպես նաև փոփոխությունների նույն մասով խաղային հաշվի արգելափակում և կասեցում սահմանման մեջ առաջարկում ենք ավելացնել տրամաբանական մաքսիմալ օրերի քանակը մինչև հարցին լուծում տալը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 3-րդ մասում առաջին պարբերության վերջում առկա է նույն խնդիրը, ինչ լրացումների առաջին մասում` եթե բացակայում է Ֆեդերբեթի կամ ՍպորտԻնտեգրիթիԹիմ-ի գրավոր նամակը նախապես պայմանավորված իրադարձության հետ կապված, ապա առնվազն անարդար և սխալ որոշում է միայն կազմակերպիչի կասկածների վրա հիմնավորվելով արգելափակել խաղային հաշիվը մինչև 6 ամսով: Ինչպես նաև վերը նշված պարբերությունում նշվում է որ խաղացողը պարտավոր է խաղադրույք չկատարել նախապես պայմանավորված իրադարձության ելքերի վրա, այլապես հետագայում հնարավոր է նույնիսկ խաղացողի հաշվեհամարի վրա առկա գումարից փոխհատուցում կլինի ի օգուտ կազմակերպչի, բայց նույն խաղացողը հնարավոր է չիմանալով նախապես պայմանավորված իրադարձության մասին կատարել է մեծ չափով խաղադրույք:
Միաժամանակ առաջարկում ենք և կարծում ենք արդար կլինի նախապես պայմանավորված իրադարձության ելքերի վրա կատարված բոլոր խաղադրույքները հաշվարկել 1 գործակցով, ոչ թե միայն հաղթած խաղադրույքները:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից կողմից 04.09.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 04.09.2020թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը տալ համաձայնություն:

Հասցե` ք: Երևան Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800365, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`