Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 25.01.2021թ. կայացած նիստի

25.01.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդված 8-րդ մաս

 Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 28.12.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 28.12.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 1-ին կետի փոփոխությամբ ներկայացված խաղերի քանակն անհրաժեշտ է հստակեցնել՝ համապատասխանեցնելով 01.10.2020թ. ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի խաղերի քանակին:
-Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղի՝ Խաղի ընդհանուր նկարագիր մասում անհրաժեշտ է հստակեցնել «Խաղին կարող են մասնակցել անսահմանափակ թվով Խաղացողներ» արտահայտությունը, քանի որ խաղում խաղաքարտերի քանակը 52 է:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղի՝ Մասնակցության վճարների ընդունման կարգը մասում անհրաժեշտ է հստակեցնել «Լրացուցիչ մասնակցության վճարները կատարվում են անկախ խաղի ելքից» արտահայտությունը՝ մանրամասնելով, թե ինչպես են կատարվում լրացուցիչ վճարները և ինչի համար:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղի՝ Մասնակցության վճարների ընդունման կարգը մասում անհրաժեշտ է հստակ ներկայացնել Անտե և/կամ Բոնուս Բեթ դաշտերում կատավող մասնակցության վճարները ինչպես են իրականացվում և ինչի համար:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղի՝ Խաղի անցկացման կարգը մասում անհրաժեշտ է պահպանել խաղի անցկացման քայլերի նկարագրության հերթականությունը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղի՝ Շահումի տարբերակները և վճարման կարգը մասում անհարժեշտ է հստակեցնել, թե ինչպես են իրար հետ համեմատվում խաղացողի և խաղարկողի փոքր խաղաձեռքերի համադրությունները:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղի՝ Շահումի տարբերակները և վճարման կարգը մասում անհրաժեշտ է հստակեցնել ներկայացված աղյուսակը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղի
Խաղի ընդհանուր նկարագիրը մասում նշված «Խաղացողի մեծ խաղաձեռքը պետք է մեծ լինի, իսկ փոքր խաղաձեռքը՝ հավասար Խաղավարի համապատասխան խաղաձեռքին» արտահայտությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել Շահումի տարբերակները և վճարման կարգը մասում նշված «Խաղաձեռքերից մեկը հավասար է, իսկ մյուսը մեծ է խաղավարի համապատասխան խաղաձեռքից» արտահայտությանը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 2-րդ կետով լրացվող Պայ Գո խաղում նշված «մեծ խաղաձեռք (High hand) և փոքր խաղաձեռք (Low hand)» արտահայտությունները բոլոր մասերում անհրաժեշտ է նշել միանման:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 12.01.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից 22.01.2021թ. թիվ ԱԹ/284-2021 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 12.01.2021թ. ներկայացված՝ «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքով՝
- Կանոնակարգի լրացման հավելվածի լրացվող ցանկում նոր` 20-րդ կետով ներկայացված ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փողոց 2/10 բուքմեյքերական գրասենյակի հասցեն՝ ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության չի գտնվում ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1531-Ն որոշմամբ սահմանած հեռավորության և չափանիշներին համապատասխան տարածքում, ինչը հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2 հոդվածի 1-ին մասին:
3. Հիմք ընդունելով «Ռեալ Գեյմս» ՓԲԸ կողմից 18.12.2020թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 14.01.2021թ. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռեալ Գեյմս» ՓԲԸ ուղարկված գրությունը՝ վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 25.01.2021թ., ժ. 11:00 կայանալիք նիստի անցկացման մասին (ստացման ծանուցագիրը ՀՀ ֆինանսների նախարարություն դեռևս չի մուտքագրվել), ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի կատարումը՝ 15.01.2021թ.-ին ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով (www.azdarar.am) հրապարակումը՝ 25.01.2020թ. ժ. 11:00 կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի անցկացման մասին և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1.1 մասով՝ «Ռեալ Գեյմս» ՍՊԸ կողմից 18.12.2020թ. ներկայացաված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտի քննարկումը հետաձգել 23 աշխատանքային օրով՝ մինչև ՀՀ դատական դեպարտամենտ կատարված հարցման և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Ռեալ Գեյմս» ՓԲԸ ուղարկված գրության՝ հայտին կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունների շտկման վերաբերյալ պատասխանների ստացումը:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`