Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 05.05.2021թ. կայացած նիստի

05.05.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.
1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 09.04.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 09.04.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներներին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 22.04.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, հաշվի առնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության 26.04.2021թ. թիվ /23-2/6348-2021 գրությամբ ներկայացված հարցմանը՝ ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին թիվ 987-Ն որոշմամբ հաստատված պահանջների ապահովման նպատակով անշարժ գույքերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության մասին, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 22.04.2021թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացում) համաձայնություն տալու հարցի քննարկումը երկարաձգել մինչև ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ստացումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ Կանոնակարգի փոփոխությունների և լրացման մեջ առկա է անհամապատասխանություն՝
-Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 4-րդ կետում նշված «20» թվի փոխարեն անհրաժեշտ է նշել «19», իսկ «21» թվի փոխարեն՝ «20»:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 26.04.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 05.05.2021թ. ներկայացված միջնորդությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04.05.2021թ. թիվ ԱԳ/3284-2021 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 26.04.2021թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հետագայում վերը նշված կանոնակարգի փոփոխությամբ ներկայացված հասցեից 100մ հեռավորության վրա հիվանդանոց, կրթական, մշակութային կամ տեղական և պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան գործունեության կազմակերպման դեպքում Կազմակերպիչն իր կողմից իրականացվող գործունեությունը պետք է համապատասխանեցի ՀՀ օրենսդրության պահանջներին:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361, 093388397

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`