Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 28.11.2022թ. կայացած նիստի արձանագրությունից

28.11.2022

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված, մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 04.11.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 04.11.2022թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 17.11.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 17.11.2022թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 2.2.14 ենթակետով ավելացվող կետում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի` մասնակիցները նախապես կտեղեկացվեն «Սպորտ Ջեքփոթ»-ին մասնակցելու բոլոր պայմաններին:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 18.11.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.11.2022թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 17.11.2022թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 17.11.2022թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «Գուդվին-Բետ» ՍՊԸ (ՎԽ-021 լիցենզիա) ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը (այսուհետ՝ Դիմում)՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 14.11.2011թ. «Գուդվին-Բետ» ՍՊԸ տրված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը 14.11.2022թ. դադարեցնելու մասին, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով (Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզավորված անձի դիմումի համաձայն), «Վիճակախաղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով (Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է լիցենզավորված անձի դիմումի համաձայն), 17-րդ հոդվածով (Լիցենզիայի գործողության դադարեցման պահից կազմակերպիչը` ա) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է շահումների տրամադրումը. բ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է իրացված` խաղարկության չմասնակցած (չխաղարկված) տոմսերի հետգնումը)՝
1. «Գուդվին-Բետ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 14.11.2011թ. տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-021 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն Դիմումի՝ 14.11.2022թ.:
2. «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին՝
- 02.12.2022թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ 14.11.2022թ. դրությամբ «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվների առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի մասին:
- 20.12.2022թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ 14.12.2022թ. դրությամբ «Ֆոն-Բետ» վիճակախաղի (տոտալիզատորի) շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվների առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի հետգնման մասին:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800365, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`