Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 30.01.2023թ. կայացած նիստի

30.01.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը (Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում. բ) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:)՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 12.01.2023թ. թիվ 01/6-3/726-2023 գրությամբ ներկայացված միջնորդության հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.01.2023թ. թիվ 23/23/582-2023 գրությամբ հարուցված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 19.11.2020թ. «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-026 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին վարչական վարույթը կարճել: 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`