Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 21.02.2023թ. կայացած նիստի

21.02.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 25.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 25.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ինստանտ Կենո» խաղի անցկացման կարգում «Համակարգի կողմից պատահականության սկզբունքով հերթով ընտրված թվերը տախտակի վրա ստանում են այլ գունավորում» դրույթը անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ պարզ չէ,թե արդյոք համակարգի կողմից պատահականության սկզբունքով գունավորվող թվերի քանակը համապատասխանում է խաղացողի կողմից ընտրված թվերի քանակի հետ:
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ինստանտ Կենո» խաղի անցկացման կարգի «Դասական, Ցածր, Միջին ռիսկայնության դեպքում» մասի աղյուսակներում նշված շահման բազմապատկիչներն (0.8; 0.25; 0.47; 0.7; 0.4) անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ ստացվում է, որ հաղթելով՝ մասնակցին վճարվելու է կատարված խաղադրույքից ավելի քիչ գումարի չափով շահում:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 30.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 30.01.2023թ. ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետև Կանոնակարգի փոփոխություն) տալ համաձայնություն վերապահումով նշյալ թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության մեջ հստակ նշել «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի այն կետերը, որոնց համար կիրառելի են բջջային հավելվածի միջոցով խաղադրույքների ընդունումը:
3. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 30.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 30.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումները (այսուհետև Կանոնակարգի լրացումներ) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի լրացումների 1-ին և 2-րդ կետերով «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) ավելացվող՝ «Խախտումների ուսումնասիրություն» 6/1 ենթակետի և «Իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետաքննություն» 6/2 ենթակետի դրույթները չեն համապատասխանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն Կանոնակարգում և կարող են կարգավորվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման միջոցով:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 30.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 30.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետև Կանոնակարգի լրացում) տալ համաձայնություն վերապահումով նշյալ թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի «Բակկարա» 12.13 ենթակետում ավելացվող նոր «Առանց միջնորդավճարի բակկարա» խաղի անցկացման կարգի՝ «Առանց միջնորդավճարի բակկարայի համար գործում են բակկարայի կանոնները, բացառությամբ, որ առանց միջնորդավճարի բակկարայում բանկիրի հաղթանակը վճարվում է 1:1 հարաբերակցությամբ՝ 1:0.95 փոխարեն» դրույթը չի համապատասխանում Կանոնակարգի «Բակարրա» խաղի անցկացման կարգի` բանկիրի շահման չափին վերաբերող դրույթին (հաղթանակի դեպքում շահումը վճարվում է 1:1):
5. Հիմք ընդունելով «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ (ԽՏ-010 լիցենզիա) կողմից 09.02.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ կողմից 09.02.2023թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011 800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`