Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 27.02.2023թ. կայացած նիստի

27.02.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 30.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 30.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ` Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Պտուտակախաղ Իքս» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել անիվի նկարագրությունը, քանի որ «Արտաքին դաշտում կատարվող խաղադրույքների» շահման տարբերակներում առկա է կարմիր կամ սև շահման տարբերակի տեսակը:
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Պտուտակախաղ Իքս» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է՝
ա) նշել Բոնուս հատվածի անիվի 2 գնդակների շարժման ուղղությունները՝ միևնույն, թե հակառակ ուղղությամբ,
բ) հստակեցնել «կանգ են առնում համարակալված 2 թվերի վրա» արտահայտությունը, քանի որ հավանական է, որ գնդակները կարող են կանգ առնել նաև միևնույն թվի վրա:
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Պտուտակախաղ Իքս» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է որոշվում շահումը, երբ թիվը, որի վրա կատարվել է խաղադրույքը, համընկնում է պատահականորեն ընտրված «Հրավառվող թվի» հետ:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 30.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 30.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 03.02.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 03.02.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ` Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով ներկայացված Կանոնակարգի 12.13-րդ ենթակետում ավելացվող՝
ա) հավելյալ խաղադրույքների համարակալման հերթականությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել Կանոնակարգի համարակալման հետ:
բ) «Էգալիտ» հավելյալ խաղադրույքի նկարագրությունը հստակեցնել, մասնավորապես նշել՝ արդյոք խաղացողները մինչև խաղադրույք կատարելը տեղեկացված են լինում առաջարկվող «սահմանված հաշվին»:
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով ներկայացված Կանոնակարգի 12.2-րդ ենթակետում՝
ա) «ԲԱՍՏ 21» հավելյալ խաղադրույքի ավելացումը անհասկանալի է, քանի որ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) արդեն իսկ առկա է «Բասթր բլեքջեք» նույնաբովանդակ հավելյալ խաղադրուքի տեսակ, որը տարբերվում է խաղադրույքի Ոչ ոքի ավարտով (եթե խաղացողը ունի Բլեքջեք):
բ) ավելացվող «ԲԱՍՏ 21» հավելյալ խաղադրույքում անհրաժեշտ է նշել, թե ինչ է տեղի ունենում խաղացողի խաղադրույքի հետ, եթե հավելյալ խաղադրույքն ավարտվում է Ոչ ոքի:
գ) «7 քարտ Չառլի» կանոնի նկարագրության մեջ սփլիթ որոշման դեպքում արդյոք գործում է 7 քարտ Չառլիի կանոնը, եթե այո, ապա ինչպես է այն հաշվարկվում: Ինչպես նաև հստակեցնել նշյալ կանոնի ավելացումը վերաբերվում է հիմնական, թե լրացուցիչ խաղադրույքներին:
- Կանոնակարգի լրացումների 3-րդ կետով ներկայացված Կանոնակարգի 12.1-րդ ենթակետում՝
ա) ավելացվող «ԱՏՈՄ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ»-ի անցկացման կարգի նկարագրության մեջ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է որոշվում շահումը, երբ խաղացողի խաղադրույքը համընկնում է և հաղթող թվի և բոնուսային բազմապատկչի հետ:
բ) ավելացվող «ԱՏՈՄ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ»-ի տեսակը անհրաժեշտ է նշել նաև Կանոնակարգի 6-րդ կետի պտուտակախաղերի տեսակների մեջ:
- Կանոնակարգի լրացումների 4-րդ կետով ներկայացված Կանոնակարգի «Կուտակային շահումային ֆոնդեր (Ջեքփոթեր)» 13.2-րդ ենթակետում՝
ա) ավելացվող «Վու Շի Կուտակային շահումային ֆոնդի» անցկացման կարգի նկարագրության մեջ շահումային ֆոնդի ձևավորման՝ «մասնակցելու համար բացի ընթացիկ խաղադրույքից, յուրաքանչյուր խաղափուլում գանձվում է ընդհանուր խաղադրույքի 0.5%-ը» դրույթը հակասում է Կանոնակարգի նույն ենթակետում սահմանված այն դրույթին, համաձայն որի՝ «Կուտակային շահումային ֆոնդեր»-ը ձևավորվում են Կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:
բ) ավելացվող «Վու Շի Կուտակային շահումային ֆոնդի» անցկացման կարգի նկարագրության մեջ անհրաժեշտ է նշել շահումը որոշելու կարգը, մասնավորապես՝ մասնակցի կողմից ընտրվող մետաղադրամների քանակի և մակարդակների վերաբերյալ դրույթները:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 14.02.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.02.2023թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի փոփոխությամբ խմբագրվող «2.3.17. Նվիրիր Շահումդ (Gift My win)» կետում խաղադրույք կատարած մասնակցի հնարավոր շահումը այլ մասնակցի նվիրելուն (փոխանցելուն) վերաբերող դրույթները չեն համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է պարունակի Կանոնակարգը և կարող են կարգավորվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման միջոցով:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`