Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 28.04.2023թ. կայացած նիստի

28.04.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 07.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 07.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնանակարգի լրացմամբ ներկայացված «Երաժշտական անիվ» խաղի անցկացման կարգում հստակեցնել բոնուսային խաղի անցկացման կարգը,
- հիմնական և բոնուսային խաղերի անկացման կարգում և շահման տարբերակների համար ներկայացված շահումների աղյուսակում շահումը հաշվարկելու վերաբերյալ դրույթները համապատասխանեցնել:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 07.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 07.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 07.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 07.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Ջեթ Իքս» և «Ջեթ Իքս 3» խաղերի անցկացման կարգերում հաստակեցնել հրթիռի թռիչքին զուգահեռ աճող գործակիցներն ամբողջական են, թե կոտորակային և արդյոք մասնակիցները նախապես տեղեկացված են գործակիցների ցանկին, քանի որ խաղացողներն ունեն հնարավորույթյուն խաղալ՝ օգտագործելով Ավտոմատ փոխարկիչը:
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Ջեթ Իքս 3» խաղի անցկացման կարգում հաստակեցնել, թե արդյոք խաղացողը կարող է կատարել մեկ խաղադրույք երեք հրթիռների վրա միասին և եթե այո, ապա ինչպես է որոշվելու շահումը:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 07.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 07.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 17.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ 17.04.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների 16-րդ կետով խմբագրվող «Շահումների վճարման վայրը, ժամկետները և կարգը» 10-րդ կետի 10.1.4 ենթակետը հստակեցնել, մասնավորապես՝ նշել վայրը, որտեղ մասնակիցը պետք է ներկայացնի շահումը հավաստող կտրոնը՝ ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով շահումը ստանալու համար:
- Կանոնակարգի փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտ է նաև ներկայացնել տոտալիզատորի տոմսի աշխատանքային նմուշը՝ կատարելով նրանում համապատասխան փոփոխությունները:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`