Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 05.05.2023թ. կայացած նիստի

05.05.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 11.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 11.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Սփիդ Բլեքջեք» խաղի անցկացման կարգի «Ապահովագրություն» մասում անհրաժեշտ է նշել խաղավարի բլեքջեքից ապահովագրման դեպքում (երբ խաղավարի խաղաքարտերը կազմում են բլեքջեք) խաղացողի ապահովագրված ձեռքին տրամադրվող շահման չափը:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 12.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 12.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Քեշաութ Բլեքջեք» խաղի անցկացման կարգի «Ապահովագրություն» մասում անհրաժեշտ է նշել խաղավարի բլեքջեքից ապահովագրման դեպքում (երբ խաղավարի խաղաքարտերը կազմում են բլեքջեք) խաղացողի ապահովագրված ձեռքին տրամադրվող շահման չափը:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 12.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 12.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՓԲԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 13.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով «Պտուտակախաղեր» 12.1 կետում ավելացվող «Ալթիմեյթ Պտուտակախաղ» խաղի անցկացման կարգում.
ա) հստակեցնել հավելյալ բազմապատկիչների գնման և անիվի պտույտի արդյունքում դուրս եկած թվի հետ դրանց համընկման դեպքում շահումը որոշելու կարգին վերաբերող դրույթները,
բ) հստակեցնել «տարածվող բազմապատկիչներ» մասի նկարագրությունը, քանի որ պարզ չէ, որ թվի 3 հարևան թվերի մասին է խոսքը:
- Կանոնակարգի լրացումներով «Սիք Բո» խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները 12.25 կետում ավելացվող «Ալթիմեյթ Սիք Բո» խաղի անցկացման կարգում նշել «հաջողակ թվերի» բազմապատկիչների միջակայքը:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`