Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 18.05.2023թ. կայացած նիստի

19.05.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 26.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 26.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 20.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 20.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 27.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 27.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Սքրաչ Մափ» խաղի անցկացման կարգից պարզ չէ՝ շահումը որոշվում է խաղադրույքի և 3 համընկնող գործակցի մեծության արտադրյալով, թե՝ յուրաքանչյուր 3 համընկնող գործակցի, այսինքն՝ շահման տարբերակի համար սահմանված համապատասխան գործակցով, որի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև շահման տարբերակները:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 27.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 27.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացումներով ներկայացված «12.107 Ջոկերի Անիվ» խաղի անցկացման կարգի.
- Անիվի հատվածների նկարագրության մեջ բոնուսային խաղերի համար նախատեսված հատվածների և վճարման աղյուսակում նշված հատվածների քանակները անհրաժեշտ է համապատասխանեցնել:
- «Բազմապատկիչ անիվ» մասում անհրաժեշտ է նշել «Թմբուկ-2»-ի հնարավոր բազմապատկիչների միջակայքը, ինչպես նաև հստակեցնել, թե ինչպես է որոշվում շահման չափը հավելյալ բազմապատկչի առկայության դեպքում (այսինքն՝ հավելյալ բազմապատկիչը գումարվում, թե բազմապատկվում է շահող բազմապատկչին):
- «Ջոկերս Լաք» և «Ջոկերս Դելյուքս» բոնուսային խաղերի անցկացման կարգից պարզ չէ, թե երբ է խաղացողը պարտվում:
- «Ջոկերս Վիլ» բոնուսային խաղի անցկացման կարգում նշել՝ մրցանակների չափերը, ինչպես նաև՝ Ջոկեր նշանի համար սահմանված բազմապատկիչը կամ բազմապատկիչների միջակայքը:
- «Ջոկերս Դայս» և «Ջոկերս Վիլ» բոնուսային խաղերում օգտագործվող «մրցանակ» բառը փոխարինել «շահում» բառով:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 10.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 10.05.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին և փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ և փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների և փոփոխության 2-րդ կետով վերախմբագրվող դրույթը հստակեցման կարիք ունի բովանդակային կարգավորման տեսանկյունից, քանի որ կարող է շփոթության մեջ գցել մասնակիցներին, որովհետև, անկախ նրանից, թե որտեղ է անցկացվում խաղը, ծրագրում պարտադիր պետք է նշված լինի տանտերեր և հյուրեր նշումը՝ անկախ սյունակների հերթականությունից (առաջին կամ երկրորդ):

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`