Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 30.05.2023թ. կայացած նիստի

30.05.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 03.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 03.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ջեթ Սեթ Ռեյսինգ Լայվ Ռուլետկա» խաղի անցկացման կարգի այն դրույթը, համաձայն որի` խաղն անցկացվում է լայվ տարբերակով, խաղավարի մասնակցությամբ, ռուլետկայի 2 իրական անիվներով, ինչպես նաև սպորտային մրցավազքերի նախապես տեսագրված տեսանյութերով, որոնց արդյունքները որոշվում են պատահականության սկզբունքով, անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ պարզ չէ խաղում նախապես տեսագրված տեսանյութերի դեպքում ինչպես են պատահականորեն որոշվում մրցավազքերի արդյունքները:
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ջեթ Սեթ Ռեյսինգ Լայվ Ռուլետկա» խաղի անցկացման կարգում նշված է, որ բազմապատկիչներ հնարավոր է ստանալ միայն Սթրեյթ ափ/ուղիղ, Սպլիտ/Կիսված, Սթրիթ/Երեք գիծ, Անկյուն/Զամբյուղ կամ Գիծ խաղադրույքների դեպքում, սակայն ներկայացված համապատասխան շահումների աղյուսակում նշված են նաև Սյունակ, Կարմիր/Սև, Զույգ/Կենտ, Ցածր(1-18),/Բարձր(19-36) խաղադրույքի տեսակները:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 03.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 03.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացման «3.11.77 Մեգա Բակարա» խաղի անցկացման կարգում.
- նշված չէ «Տաս» խաղաքարտի միավորային արժեքը:
- անհրաժեշտ է հստակեցնել «Երրորդ խաղաքարտի» կանոնի կիրառմանը վերաբերող դրույթը, քանի որ մի դեպքում նշվում է, որ այդ կանոնը գործում է, երբ Խաղացողի և Բանկիրի երկու խաղաքարտերով սկզբնական ձեռքերը ստանում են 0-7 արժեք ունեցող խաղաքարտեր, իսկ մյուս դեպքում՝ 0-5 արժեք ունեցող խաղաքարտեր:
- հստակեցնել «Ոչ ոքի» շահման տարբերակի համար շահման չափը:
3. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 04.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 04.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 1-ին կետով ներկայացված խմբագրվող 5.1.1.1 կետի Ավիատոր խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակ նշել տեխնիկական սխալի/խափանման դեպքերը, ինչպես նաև նշել, թե խաղափուլի և արդյունքների զրոյացման դեպքում ինչ է տեղի ունենում խաղագումարների հետ:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 3-րդ կետով ներկայացված 5.4.2.3 կետի ՍՓԻՆ խաղի անցկացման կարգում խմբագրվող 4-րդ պարբերությունում անհրաժեշտ է հստակ նշել մրցանակային ֆոնդի ձևավորման կարգը և մրցաշարին մասնակցելու խաղագումարի նվազագույն չափը՝ կարող է սկսվել 100 ՀՀ դրամի փոխարեն հստակ նշելով խաղագումարի նվազագույն չափը (Կանոնակարգի լրացմամբ ներկայացված օրինակում խաղագումարի չափը 10 ՀՀ դրամ):
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 5-րդ կետում՝ Կանոնակարգի Բլոտ 5.3.1 կետի վեցերորդ պարբերության փոփոխության մեջ հստակեցնել միավորների տարբերության ֆունկցիայով խաղի դեպքում առավելագույն շահման չափին (484.800.000 ՀՀ դրամ) վերաբերվող դրույթը:
4. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 04.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 04.05.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 2-ին և 3-րդ կետերով լրացվող «5.1.2.5 Վիրտուալ Պտուտակախաղ» և «5.1.2.6 Եվրոպական Պտուտակախաղ Պրո» խաղերի անցկացման կարգերի նկարագրություններն ամբողջությամբ նույնաբովանդակ են՝ խաղի անցկացման կարգը, շահման տարբերակները, շահումը որոշելու կարգերը, ինչը պարզաբանման կարիք ունի, քանի որ ստացվում է, որ երկու խաղերը միմյանցից տարբերվում են միայն անվանումներով:
- Կանոնակարգի լրացումների 4-րդ և 6-րդ կետերով լրացվող «5.1.2.7 Եվրոպական Բլեքջեք» և «5.1.1.5 Սփեյսմեն» խաղերի անցկացման կարգերում անհրաժեշտ է հստակ նշել խափանումների դեպքերը, որոնց արդյունքում խաղադրույքները չեղարկվում են և վերադարձվում խաղացողներին:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 17.05.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 24.05.2023թ. թիվ ԱԳ/6779-2023 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 17.05.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված Բուքմեյքերական գրասենյակների (կետերի) գտնվելու հասցեների ցանկի 14-րդ ենթակետով ավելացվող` մարզ Արարատ, համայնք Արտաշատ ք., Օգոստոսի 23 փողոց 43/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հեռավորությունը կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից չի համապատասխանում ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1531-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հեռավորությանը, այն է՝ Որոշմամբ սահմանված հեռավորության վրա գտնվում են մանկապարտեզ, որը հանդիսանում է կրթական օջախ և գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ենթակայության տակ և ծննդատուն, որը հանդիսանում է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություն, ինչը հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2 հոդվածի 1-ին մասին:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`