Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 24.10.2023թ. կայացած նիստի արձանագրությունից

24.10.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 04.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 04.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կանոնակարգի փոփոխությամբ և լրացմամբ «Ֆայթերս xXx» խաղի անցկացման կարգում ավելացվում է դրույթ, ըստ որի` խաղացողներին տրվում է հնարավորություն նախապես կիրառել «Քեշաուտ 50%» ֆունկցիան (մասնակցել խաղին խաղադրույքի 50% չափով և շարունակել մնալ խաղափուլում խաղադրույքի մյուս կեսով), որը հասանելի է նաև «Ավտո քեշաուտ» ռեժիմում, որի կիրառման դեպքում խաղացողը նախապես նշում է խաղից դուրս գալու իր ցանկալի գործակիցը, առաջարկում ենք` նշել գործակիցների միջակայքը, ինչպես նաև՝ գործակիցներն ամբողջական, թե կոտորակային թվեր են:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 05.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 05.10.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 2-րդ կետով խմբագրվող 5.1.1.2.2 Դայս սլոթ խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է՝
ա) hստակեցնել՝ «Քիչ» և «Շատ» կոճակների դաշտերի վրայի թվերը գեներացվում են համակարգի կողմից, թե դրանք ընտրվում են խաղացողի կողմից (նախապես հայտնի թվերի միջակայքերից), քանի որ շահման փաստի արձանագրմանը վերաբերվող դրույթում նշվում է, որ համակարգի կողմից (0-99.99 միջակայքի թվերից) դուրս բերված թիվը համեմատվում է խաղացողի կողմից ընտրված միջակայքի հետ (կլինի «Քիչ» կոճակի վրա նշված թվից քիչ կամ «Շատ» կոճակի վրա նշված թվից շատ):
բ) խաղի անցկացման կարգում սահմանված առավելագույն շահման գումարի չափին վերաբերվող դրույթը հանել կամ նախատեսել դրույթ, որում կսահմանվի խաղադրույքի և շահման բազմապատկչի այնպիսի առավելագույն չափեր, որոնք կհամապատասխանեն վերը նշված խաղի համար սահմանված առավելագույն շահման գումարի չափին:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 4-րդ կետով խմբագրվող 5.1.1.2.4 Հայ-Լո սլոթ խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել շահման տարբերակների՝ «ավելի ցածր կամ նույնը» և «ավելի բարձր կամ նույնը» բազմապատկիչների միջակայքը՝ հաշվի առնելով խաղում նշված հնարավոր շահումի 6 000 000 ՀՀ դրամ առավելագույն չափը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 6-րդ կետով խմբագրվող 5.1.1.2.6 Մայնս սլոթ խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել շահումը որոշելու կարգը, ինչպես նաև՝ բազմապատկիչների միջակայքը (շահման չափերը)՝ հաշվի առնելով խաղում նշված հնարավոր շահումի 6 000 000 ՀՀ դրամ առավելագույն չափը:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 05.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 05.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներվ ներկայացված «Վիդեո Պոկեր» խաղի անցկացման կարգում հստակեցնել շահումը որոշելու կարգը, ինչպես նաև՝ լրացուցիչ ձեռքերի համար օգտագործվող խաղաքարտերի կապուկների քանակը:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 05.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 05.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 11.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 11.10.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքով.
- Կանոնակարգի լրացմամբ ավելացվող «Խաղային հաշվի լիմիտավորում» հասկացության մեջ օգտագործվող այն դրույթը, համաձայն որի՝ Կազմակերպչի կողմից մասնակցի խաղային հաշվի նկատմամբ կանոնակարգով կամ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում սահմանվում է խաղային հաշվի համալրման և խաղային հաշվից ելքագրման սահմանաչափ, հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետին (Կազմակերպիչը՝ շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը՝ օրենքով սահմանված կարգով) և «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին՝ մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:
6. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 13.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.10.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
7. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 16.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 16.10.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800773

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`