Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 13.11.2023թ. կայացած նիստի

13.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 16.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ 16.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Մեգա Ֆայր Բլեյզ Բլեքջեք լայվ» խաղի անցկացման կարգում առկա են անհամապատասխանություններ՝ մի դեպքում բոնուսային խաղի անվանումը նշվում է «Ֆայր Բլեյզ», մյուս դեպքում «Մեգա Ֆայր Բլեյզ», ընդ որում՝ «Մեգա Ֆայր Բլեյզ»-ը, ըստ խաղի անցկացման կարգի, բոնուսային փուլի ամենաբարձր մակարդակի անվանումն է:
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Մեգա Ֆայր Բլեյզ Բլեքջեք լայվ» խաղի անցկացման կարգի հիմնական խաղի կանոններում անհրաժեշտ է հստակեցնել լրացուցիչ խաղադրույքների շահող համակցությունների նկարագրության մեջ օգտագործվող՝ «նույն գույնի», «նույնագույն», «համագույն» սահմանումները:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 17.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 17.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Էյջ օֆ դը Գոդզ» խաղի անցկացման կարգում նշվում է, որ խաղում կիրառվելու են Պտուտակախաղ խաղի կանոնները հղում կատարելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի 3.10.1 ենթակետին, սակայն նշյալ կետը վերաբերում է «Բակարրա» խաղի անցկացման կարգին:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 23.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 23.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 24.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 24.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`