Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 20.11.2023թ. կայացած նիստի

20.11.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 26.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 09.11.2023թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ 09.11.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 26.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ 26.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 27.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ 27.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 09.11.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 09.11.2023թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 27.10.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 27.10.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «12.121. Մաեստրո» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել շահման բազմապատկիչների միջակայքը:
6. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 08.11.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 08.11.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 9-րդ կետով ավելացվող «Նոն Ռաններներ» 5.2.6 ենթակետի՝ «...Կազմակերպիչն իրավունք է վերապահում փոփոխելու/ շտկելու այլ մասնակիցների գործակիցները (ներառյալ արդեն կատարված խաղադրույքները) հիմնված դուրս մղված խաղացողի, թիմի կամ այլ մրցակիցների գործակիցների վրա...» անընդունելի է և կարող է վտանգել մասնակիցների իրավունքները և օրինական շահերը («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջ):
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 12-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.9 ենթակետում նշված «Եթե կա ապացույց, որ մրցավազքը, մրցախաղը կամ իրադարձությունը կեղծվել է, կազմակերպիչը մինչև ցանկացած հետագա հետաքննության արդյունքը, իրավունք է վերապահում հետաձգելու վճարումը՝ սպասելով մինչև համապատասխան մարմինների (օրինակ՝ խաղային և սպորտային մարմինների, ֆինանսական հաստատությունների, իրավապահ մարմինների և այլն) ցանկացած հետագա հետաքննության արդյունքների և, ի վերջո, այդ իրադարձության վրա խաղադրույքները չեղյալ հայտարարելու:» վերաբերյալ դրույթը չի համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում և կարող են կարգավորվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման միջոցով:
- Միաժամանակ ստորև ներկայացնում ենք նաև Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում առկա թերությունները և անճշտությունները.
Ներկայացված Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների.
- 8-րդ կետով ավելացվող «5.2.5 Վերավճռում և սխալներ» ենթակետի վերջում անհրաժեշտ է ավելացնել դրույթ, համաձայն որի՝ Կազմակերպիչը կարող է վերահաշվարկել կատարված խաղադրույքները, եթե խաղադրույքներ ընդունելիս կատարված սխալները տեղի չեն ունեցել կազմակերպչի մեղքով:
- այն մասերում, որտեղ նշված է «ընտրություններ» բառը և դրա տարբեր հոլովումները, անհրաժեշտ է նշել «Վիճակախաղերի մասին» օրենքում օգտագործվող համապատասխան տերմինով (իրադարձության ելքեր):
- 68-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.15 «Բիլիարդ և Սնուկեր» կետում ավելացվող 6.15.6 ենթակետում անհրաժեշտ է նշված «մրցավազքի» բառը փոխարինել «մրցախաղի» բառով:
- 78-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.21 «Թեթև աթլետիկա» կետում ավելացվող 6.21.2/3 ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են «բոլոր այլ աթլետիկայի իրադարձությունները»՝ նշելով կառավարող մարմնի (Միջազգային Սիրողական Աթլետիկական Ֆեդերացիա) պաշտոնական տեղեկատվության կայքի հասցեն:
- 79-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.22 «Էլեկտրոնային սպորտ» կետում անհրաժեշտ է նշել բոլոր համապատասխան կառավարող մարմինների (ESL, ESEA, Dreamhack, Turner, WESG, Starladder և այլն) պաշտոնական տեղեկատվության կայքերի հասցեները:
- 91-րդ կետում նշված «5.4.16.1»-ի փոխարեն անհրաժեշտ է նշել «7.3.1.3»:
Միաժամանակ նշենք նաև, որ անհրաժեշտ է Կանոնակարգի փոփոխություններով և լրացումներով ներկայացված դրույթերը նշել ըստ թվային հերթականության:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`