Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով 22.12.2023թ. կայացած նիստի

22.12.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 24.11.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» և «գ» կետերով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 24.11.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
Ներկայացված Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների.
ա) 25-րդ կետով ավելացվող 5.2.17 «Ըդվենչրս Բիյոնդ Ուանդերլենդ Լայվ» ենթակետի խաղի անցկացման կարգում նշված չեն մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, ինչը հակասում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» կետով սահմանված պահանջին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը»):
բ) 26-րդ կետով ավելացվող 5.2.18 «Լայվ Սփին ը Ուին» ենթակետի խաղի անցկացման կարգում նշված չեն մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, ինչը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» կետով սահմանված պահանջին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը»):
գ) 27-րդ կետով ավելացվող 5.2.19 «Բաֆալո Բլիզ Լայվ» ենթակետի խաղի անցկացման կարգում նշված չեն մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, շահումի տարբերակները, ինչը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» և «է» կետերով սահմանված պահանջներին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, շահումի տարբերակները»):
դ) 28-րդ կետով ավելացվող 5.2.2. «Լայվ Հայ Լո» ենթակետի խաղի անցկացման կարգում նշված չեն մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, ինչը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» կետով սահմանված պահանջին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը»):
ե) 29-րդ կետով ավելացվող 5.2.21 «Լայվ ՍիքԲո Դելյուքս» ենթակետի խաղի անցկացման կարգում նշված չեն մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, ինչը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» կետով սահմանված պահանջին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը»):
զ) 30-րդ կետով ավելացվող 5.2.22 «Դիլ կամ Նո Դիլ. Մեծ Խաղարկություն Լայվ» ենթակետի «Անվճար հիմնական խաղի տոմս» մասի այն դրույթը, համաձայն որի՝ ծառայության ակտիվացման դեպքում անվճար հիմնական տոմսերը կարող են օգտագործվել խաղում, հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» կետով սահմանված պահանջին, ինչպես նաև անհասկանալի է, թե ինչպես են դրանք տրամադրվում և օգտագործվում խաղում:
է) 31-րդ կետով ավելացվող 5.2.23 «Մանի Դրոփ Լայվ» ենթակետի խաղի անցկացման կարգում նշված չեն մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, ինչը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» կետով սահմանված պահանջին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը»):
ը) 32-րդ կետով ավելացվող 5.2.24 «Անդար Բահար Լայվ» ենթակետի խաղի անցկացման կարգում նշված չեն մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը, ինչը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «ե» կետով սահմանված պահանջին պահանջին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը»):
թ) 35-րդ կետով ավելացվող «Իտալական Քեշբեք Բլեքջեք» 5.2.2.3 ենթակետում նշված չեն՝ խաղի անցկացման կարգը, բոլոր շահման տարբերակները և դրանց համար սահմանված շահման չափերը կամ գործակիցները, ինչը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասի «է» և «զ» կետերով սահմանված պահանջներին («Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն` խաղի անցկացման կարգը, շահումի տարբերակները»)::

Միաժամանակ ներկայացնում ենք նաև ներկայացված Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում առկա թերությունները և անճշտությունները.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 2-րդ կետով փոփոխվող 5.2.1.1 ենթակետի վերնագրում նշված «...վերջին պարբերությունը...» արտահայտության փոխարեն անհրաժեշտ է նշել «...վերջին երեք պարբերությունները...» արտահայտությունը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 3-րդ կետով փոփոխվող 5.2.1.2 ենթակետի վերնագրում նշված «...վերջին պարբերությունը...» արտահայտության փոխարեն անհրաժեշտ է նշել «...վերջին երեք պարբերությունները...» արտահայտությունը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 10-րդ կետով ավելացվող «Մեգա Ֆայր Բլեյզ Պտուտակախաղ լայվ» 5.2.1.8 ենթակետում անհրաժեշտ է նշել ոչ միայն բոնուսային խաղում կիրառվող բազմապատկչի առավելագույն չափը, այլ նաև դրա նվազագույն չափը, ինչպես նաև հստակեցնել վճարումների աղյուսակում վճարման նվազագույն չափերը (0:1 հարաբերակցությամբ վճարում չի կարող լինել):
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 11-րդ կետով ավելացվող 5.2.1.9 «Լայվ Սփրեդ Բեթ Պտուտակախաղ» ենթակետի շահումի վճարման աղյուսակում նշված «71-71» միջակայքն անհրաժեշտ է համապատասխանեցնել անիվների արդյունքների գումարի միջակայքում նշված միջակայքին՝ «71-72»:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 9-րդ (5.2.1.7 «Լայվ Ֆուտբոլ Պտուտակախաղ»), 10-րդ (5.2.1.8 «Մեգա Ֆայր Բլեյզ Պտուտակախաղ»), 11-րդ (5.2.1.9 «Լայվ Սփրեդ Բեթ Պտուտակախաղ») և 12-րդ (5.2.1.10 «Ով է ուզում դառնալ միլիոնատեր Լայվ Պտուտակախաղ») ենթակետերի խաղերի անցկացման կարգի վերջում անհրաժեշտ է սահմանել՝ «Խաղն ընթանում է կանոնակարգի 5.2.1 ենթակետում սահմանված կանոններով՝ բացառությամբ վերը նշված ենթակետերով սահմանված խաղերի առանձնահատկությունների:» դրույթը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 14-րդ կետով ավելացվող 5.2.4.2 «Լայվ Դրեգն (Վիշապ) Թայգեր (Վագր)» խաղի անցկացման կարգում.
ա) անհրաժեշտ է հստակեցնել նշված հղումը «5.2.4» ենթակետին, քանի որ խաղերի անցկացման տրամաբանությունը տարբեր է (5.2.4 ենթակետը Բակկարատ խաղն է, որի նպատակն է 3 քարտերով հավաքել 9-ին ավելի մոտ արժեքով քարտեր, իսկ Վիշապ Վագր խաղի նպատակն է գուշակել Վիշապի, թե Վագրի դիրքում կլինի ավելի բարձր քարտ կամ ոչ-ոքի),
բ) անհրաժեշտ է նշել նաև խաղում օգտագործվող յուրաքանչյուր կապուկի խաղաքարտերի քանակը,
գ) «Միավորների քարտեր» մասում «Բիդ Ռոդ» անվանմամբ միավորի քարտը անվանումը կրկնվում է,
դ) «Ընդհանուր միավորների քարտեր» մասում անհրաժշտ է նշել նաև Բիգ Այ Ռոդ, Սմոլ Ռոդ, Քոքռոչ Ռոդ քարտերի նշանակությունը,
ե) անհասկանալի է, թե ինչու է հղում կատարվում «5.2.4» Բակկարատ խաղի մասնակցության վճարների նվազագույն և առավելագույն չափերին, ուստի անհրաժեշտ է սահմանել դրույթ, որում կնշվի մասնակցության համար նախատեսված շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 15-րդ կետով ավելացվող 5.2.4.3 «Լայվ առանց միջնորդավճարի Բակկարատ» խաղի անցկացման կարգում.
ա) Բենքերի երրորդ քարտ վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ աղյուսակում անհրաժեշտ է հստակեցնել այն դեպքը, երբ խաղավարի առաջին երկու քարտերի միավորների արժեքը հավասար է «3»-ի, քանի որ մի դեպքում նշվում է, որ վերցնում է խաղաքարտ երբ խաղացողի երրորդ քատը «0-1-2-3-4-5-6-7-8-9» միավոր է, իսկ մյուս դեպքում նշվում է, որ չի վերցնում խաղաքարտ, երբ խաղացողի երրրորդ խաղաքարտի միավորը «8» է,
բ) անհրաժեշտ է «Կողմնակի խաղագումարներ» մասի 3-րդ կետում ավելացնել «Փոքր կողմնակի» արտահայտությունը,
գ) հստակեցնել հիմնական և կողմնակի շահման տարբերակների վճարման աղյուսակներում յուրաքանչյուր շահման տարբերակի համար նշված շահման չափերը (շահման չափերը նշվում են որպես խաղագումարի նկատմամբ համապատասխան հարաբերակցությամբ)՝ հաշվի առնելով խաղի անցկացման կարգում յուրաքանչյուր շահման տարբերակի համար նշված բազմապատկիչների արժեքները,
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 17-րդ կետով փոփոխվող 5.2.3 «Լայվ Պոկեր» խաղի առաջին պարբերությունում նշված «Թեքսաս Հոլդեմ»-ի փոխարեն անհրաժեշտ է նշել «Ալթիմեյթ Թեքսաս Հոլդեմ» (ինչպես նշված է Կազմակերպման և անցկացման կանոնակարգում), ինչպես նաև՝ «2 Հենդ Կազինո Հոլդեմ»-ի փոխարեն՝ «2 Ձեռքով Կազինո Հոլդեմ»:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 22-րդ կետով 5.2.3 «Լայվ Պոկեր» խաղի վերջում ավելացվող.
«Լայվ Կազինո Հոլդեմ» խաղի՝
ա) «Ձեռքի միջակայք» մասում անհրաժեշտ է հստակեցնել «Եթե դիլերը կատարում է խաղագումար և խաղացողը հաղթում է...» և «Եթե դիլերը կատարում է խաղագումար և խաղացողը նրա հետ ոչ ոքի է խաղում...» արտահայտությունները, քանի որ նշվածից ստացվում է, որ դիլերը նույնպես կատարում է խաղադրույք, ինչը հակասում է «Գրազի ընթացակարգ» մասի՝ «Գրազի համար խաղացողը պետք է ընտրի խաղանիշը և տեղադրի այն խաղագումարի դիրքի վրա» դրույթին,
բ) «Թագուհի» խաղաքարտի գրելաձևը նշել միանման («Ձեռքերի ուժերի աղյուսակ»-ում նշված է՝ D, իսկ «Ձեռքերի բարձրություններ»-ում՝ Q),
գ) «Վճարումների աղյուսակ» մասի «Անտե Խաղագումար» աղյուսակում նշված ձեռքերի համադրություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ձեռքերի ուժերի աղյուսակ»-ի «Ձեռքի միջակայք» մասում նշված համադրություններին («Անտե Խաղագումար» աղյուսակում նշված չեն «Երեք նույնատիպ», «Երկու զույգ» և «Բարձր քարտ» ձեռքերի համադրությունների համար նախատեսված շահումի վճարման տարբերակները):
«Լայվ 3 Քարտանոց Բրագ» խաղի՝
ա) «Խաղի ընթացք» մասի առաջին կետում նշված «զույգ պլյուս» արտահայտությունը անհրաժեշտ է համապատասխանեցնել՝ նշելով «Փեյր պլյուս», ինչպես նաև հստակեցնել այն դրույթները, որոնցում մի դեպքում նշվում է, որ վերը նշված կողմնակի խաղադրույքը խաղացողը կարող է կատարել «Անտե» խաղագումար կատարելուց հետո, իսկ մյուս դեպքում՝ առանց «Անտե» խաղագումար կատարելուց հետո,
բ) «Խաղի ընթացք» մասում անհրաժեշտ է մանրամասն հստակեցնել, թե «Ոչ-ոքի» իրավիճակում ինչ է տեղի ունենում խաղադրույքի և անտեի հետ (նշված է՝ «Ոչ ոքիի դեպքում և Անտե խաղագումարը, և խաղի խաղագումարն ավարտվում է ոչ ոքի:»),
գ) «Շահումների վճարման աղյուսակ» մասի «Անտե վճարումներ» աղյուսակում հստակեցման կարիք ունեն խաղացողի հաղթանակի դեպքում շահման չափերը, քանի որ մի դեպքում շահումը տրվում է խաղագումարի նկատմամբ «1:1» հարաբերակցությամբ, իսկ մյուս դեպքում նշվում է «Պարտություն» և «Փուշ»,
դ) «Անտե բոնուսի վճարում», «Փեյր Պլյուս վճարում» և «Պոկեր Պլյուս վճարում» աղյուսակների «Վճարում» մասերում նշված շահումների վճարման հարաբերակցություններն անհրաժեշտ է հստակեցնել (ոչ թե օրինակ «1:5», այլ՝ «5:1»):
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 24-րդ կետի վերնագրում «...վերջին պարբերությունը...» արտահայտության փոխարեն նշել՝ «...վերջին երկու պարբերությունները...» արտահայտությունը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 25-րդ կետով ավելացվող 5.2.17 «Ըդվենչրս Բիյոնդ Ուանդերլենդ Լայվ» ենթակետում.
ա) անհրաժեշտ է նշել բազմապատկիչների (գործակիցների) միջակայքը,
բ) «Խաղի ընթացք» մասի «Կանոններ» բաժնում նշված է, որ առկա են խաղագումարի թվային նշաններով 45 դաշտեր, սակայն դաշտերի քանակական հանրագումարը 46 է, ինչպես նաև՝ «2 Ուանդեր Սփին խաղագումարի նշանով» դաշտը նշված է կրկնակի՝ մի դեպքում «3 դաշտ», մյուսում՝ «1 դաշտ» նշումներով,
գ) «Ուանդեր Սփինս և Բոնուսային Անիվի Խաղափուլ» մասի «Բոնուսային անիվ» բաժնում նշված է՝ «Արտաքին անիվը բաղկացած է 54 դաշտերից», սակայն դաշտերի ընդհանուր հանրագումարը 55 է,
դ) «Արտաքին անիվի իրադարձություն» մասում անհրաժեշտ է նշել «Հրաշքների աշխարհի» կերպարների քանակը,
ե) «Քարտային Զինվորների Առեղծվածային Խաղագումարների Գործակիցներ» մասում անհրաժեշտ է հստակեցնել «...յուրաքանչյուր փաթեթը ներառում է 5 տարբեր գործակիցներ» արտահայտությունը, քանի որ փաթեթներում նշված են թվով չորս գործակիցներ,
զ) «Թրթուրների Առեղծվածային Անվճար Պտույտների Գործակից» մասի Օրինակ 1-ում և Օրինակ 2-ում նշված «...և x3 Ուանդեր Սփիների վրա» արտահայտության փոխարեն անհրաժեշտ է նշել՝ «...և x3 2 Ուանդեր Սփիների վրա» արտահայտությունը՝ համապատասխանեցնելով խաղի անցկացման կարգում նշված «2 Ուանդեր Սփիներ» անվանմանը, ինչպես նաև հստակեցնել «2x(10x4)=82» թվային արտահայտությունը,
է) Բոնուսային խաղի անվանումները յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է նշել նմանատիպ և ամբողջական («Մեջիք դայս»),
ը) «Մեջիք Դայս Մինի խաղ» մասում նշված չեն բազմապատկիչների միջակայքն՝ ըստ զառերի գույների:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 26-րդ կետով ավելացվող 5.2.18 «Լայվ Սփին ը Ուին» ենթակետում.
ա) «Կողմնակի խաղագումարներ» մասում անհրաժեշտ է հստակեցնել այն դրույթը, ըստ որի «Կենտ», «Զույգ» կողմնակի շահման տարբերակների վրա դրված խաղագումարները շահում են, եթե անիվի պտույտի արդյունքը «Գործակիցներ» կողմանկի շահման տարբերակներն է,
բ) խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել մեկ խաղափուլում անիվի պտույտների քանակը՝ հաշվի առնելով Կողմնակի խաղագումարներ մասի այն դրույթը, ըստ որի՝ եթե «Գործակիցներ» շահման տարբերակը լինում է հարջորդաբար մի քանի անգամ մեկ խաղափուլի ընթացքում, ապա նշյալ շահման տարբերակի համար արված խաղագումարը շահում է մեկ անգամ,
գ) «Վճարումների աղյուսակում» անհրաժեշտ է հստակեցնել շահման տարբերակը, քանի որ նշված է «A», որի համար շահումը «1:1» է:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 27-րդ կետով ավելացվող 5.2.19 «Բաֆալո Բլիզ Լայվ» ենթակետում.
ա) խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել շահման տարբերակները՝ հստակեցնելով համընկնումների քանակը, սիմվոլների արժեքները,
բ) «Վճարումներ» մասում նշված է, որ շահումները հաշվարկվում են վճարումների աղյուսակում ներկայացված սիմվոլների արժեքների հիման վրա, սակայն վճարումների աղյուսակ ներկայացված չէ:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 28-րդ կետով ավելացվող 5.2.20 «Լայվ Հայ Լո» ենթակետում.
ա) նշված «Լայվ Հայ Լո-ն խաղում են 6 քարտանոց կապուկներով» արտահայտությունն անհասկանալի է և հստակեցման կարիք ունի,
բ) խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել, թե քանի խաղաքարտից բաղկացած և քանի կապուկով է ընթանում խաղը, ինչպես նաև նշել խաղաքարտերի արժեքները,
գ) «Խաղի ընթացք» մասում անհասկանալի է երրորդ կետի վերջին նախադասությունը, քանի որ այն անավարտ է:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 29-րդ կետով ավելացվող 5.2.21 «Լայվ ՍիքԲո Դելյուքս» ենթակետի «Ամբողջական խաղագումար» մասում անհրաժեշտ է հստակեցնել «Չնայած երեք զառերի ելքը կարող է լինել 2...» արտահայտությունը, քանի որ երեք զառերի ելքը կարող է լինել առնվազն 3:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 30-րդ կետով ավելացվող 5.2.22 «Դիլ կամ Նո Դիլ. Մեծ Խաղարկություն Լայվ» ենթակետում.
ա) խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե խաղարկման սարքում սկզբում ընդհանուր քանի գնդակ է առկա և ինչպես են դրանք համարակալված,
բ) «Կողմնակի խաղ» մասում անհրաժեշտ է նշել շահումը որոշելու կարգը և յուրաքանչյուր գծի շահման չափը կամ բազմապատկիչը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 31-րդ կետով ավելացվող 5.2.23 «Մանի Դրոփ Լայվ» ենթակետում «Քուիք Դրոփ խաղ» մասի օրինակում նշված «10*8+80» թվային արտահայտության փոխարեն անհրաժեշտ է նշել «10*8=80», ինչպես նաև՝ Օրինակ 2-ում նշված «...x2500 2 Դրոփ Փուլերի...» արտահայտության փոխարեն նշել ««...x2500 3 Դրոփ Փուլերի...» արտահայտությունը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 32-րդ կետով ավելացվող 5.2.24 «Անդար Բահար» ենթակետի «Բաժանված քարտերի քանակը» մասում անհրաժեշտ է հստակեցնել «Միջակայքի առաջին և վերջին թվերը (1 և 7) հաշվի են առնվում» նախադասությունը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 34-րդ կետով ավելացվող 5.2.2.2 «Լայվ Անսահմանափակ Բլեքջեք» ենթակետում.
ա) խաղի անցկացման կարգը հստակեցնել՝ նշելով «Լայվ Անսահմանափակ Բլեքջեք» խաղի բոլոր տարբերությունները (ֆունկցիաները, բազմապատկիչները, շահման տարբերակները, շահումը որոշելու կարգը, շահման չափերը և այլն) դասական «Բլեքջեք» խաղի համեմատ,
բ) անհրաժեշտ է հստակեցնել «... Սթենդ անողին կբաժանվի ևս մեկ քարտ, սակայն այն խաղացողն, ով ընտրել էր Սթենդ, քարտ չի ստանա:» արտահայտությունը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 35-րդ կետով ավելացվող 5.2.2.3 «Իտալական Քեշբեք Բլեքջեք» ենթակետում.
ա) խաղի անցկացման կարգը հստակեցնել՝ նշելով «Իտալական Քեշբեք Բլեքջեք» խաղի բոլոր տարբերությունները (ֆունկցիաները, բազմապատկիչները, շահման տարբերակները, շահումը որոշելու կարգը, շահման չափերը և այլն) դասական «Բլեքջեք» խաղի համեմատ,
բ) «Քեշբեք չի կարելի ընտրել» մասում նշված «Կրկնօրինակն ընտրելուց հետո:» նախադասությունն անհրաժեշտ է հստակեցնել,
գ) «Կողմնակի խաղագումարներ» մասում անհրաժեշտ է նշել շահումների չափերը,
դ) «Թոփ 3» մասում նշված «Սթրեյթ Փուշ» համադրության նկարագրությունն անհրաժեշտ է հստակեցնել:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 37-րդ կետով ավելացվող 5.2.2.5 «Սոհո Օլ Բեթս Բլեքջեք» ենթակետում.
ա) «Թոփ 3» մասում նշված «Սթրեյթ Փուշ» համադրության նկարագրությունն անհրաժեշտ է հստակեցնել,
բ) շահման չափին վերաբերվող աղյուսակում բացակայում են «Խաղացողի զույգ» և «Դիլերի զույգ» համադրությունների շահման չափերը:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 27.11.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 27.11.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Գանձերի կղզի» խաղի անցկացման կարգում.
ա) «Բենի կորած ապակե գնդիկները» բոնուսային խաղի նկարագրության մեջ անհրաժեշտ է նշել կիրառվող լրացուցիչ բազմապատկիչների միջակայքը (գրպանիկի վրա ցուցադրվող բազմապատկիչը):
բ) «Հատվածի վրա խաղադրույքներ», «Խաղադրույքի տեսակները» և վճարման աղյուսակում «սեկտորի անվանում» արտահայտությունները փոխարինել «շահման տարբերակ» արտահայտությամբ:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 28.11.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ 28.11.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 01.12.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ 01.12.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Բեթ օն պոկեր» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել շահման տարբերակների գործակիցների միջակայքը:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 01.12.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ 01.12.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
6. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 12.12.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 12.12.2023թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`