Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

23.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Կադաստրի կոմիտե
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մաս

Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 61-26.9է-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 61-26.9է-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2:
Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 61-26.9է-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ hr@cadastre.am կամ narine.panosyan@cadastre.am հասցեներով Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Արշակունյաց 7) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում կամ էլեկտրոնային),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 23-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
• Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
• Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

• «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 35, 43, 44, 48, 74, 75,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137061

• ՀՀ վարչապետի 11.06.2018 թ. «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137299

• Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31, 50, 67, 134, 163, 166, 176, 178, 192, 195, 199, 201, 214, 215, 222, 224, 228, 236, 249, 265, 2671, 270, 279, 318, 322, 324, 570, 612, 620, 1185, 1192, 1193, 1211, 1227, 1245,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137919

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 6, 13, 20, 22, 25, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-130, 189-235
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):

Հասցե` Արշակունյաց 7

Հեռ..` 060474147

Վեբ կայք` cadastre.am

Էլ. փոստ`