Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Հրաչյա Քոչարի փողոց թիվ 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 270.2 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
21.05.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Հրաչյա Քոչարի փողոց թիվ 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 270.2 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երկու օր ժամը 18:00-19:00, մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հունիսի 17-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 19000 դրամ: