Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Գյումրի քաղաքի, Թամանյան 2 հասցեում գտնվող «Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 153.17 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
26.05.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Գյումրի քաղաքի, Թամանյան 2 հասցեում գտնվող «Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 153.17 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հունիսի 18-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 29800 դրամ: