Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Սևանի փողոց թիվ 132 հասցեում գտնվող «Երևանի Հովհ. Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 224.2 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
15.06.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Սևանի փողոց թիվ 132 հասցեում գտնվող «Երևանի Հովհ. Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 224.2 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երեք օր /երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ/ ժամը 18:00-19:30, մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հուլիսի 10-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 23000 դրամ: