Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 11-րդ հարկից 17.7 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը
17.06.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 11-րդ հարկից 17.7 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի` կրթական, գիտական, մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հուլիսի 14-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 36000 դրամ: