Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 35.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը

18.06.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 35.3 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` կրթական, գիտական, մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հուլիսի 14-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 100300 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 10 23 73 00

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`