Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան 24/2 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Մեխանիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 3-րդ հարկից 53.8 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը
25.06.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան 24/2 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Մեխանիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 3-րդ հարկից 53.8 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի` գիտահետազոտական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հուլիսի 23-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 180000 դրամ: