Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 145.7 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
05.10.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 145.7 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` սոցիալական, կրթական, գիտական, մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. հոկտեմբերի 27-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 408000 դրամ: