Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Ամիրյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող «Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 135.4 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
08.10.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Ամիրյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող «Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 135.4 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երեք օր /երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի / ժամը 18:00-19:00, մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. նոյեմբերի 3-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 27000 դրամ: