Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Օրբելի եղբայրների փողոց թիվ 22 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ ,«Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ մասնաշենքի 2-րդ և 5-րդ հարկերից 58.2ք.մ. մակերեսով տարածքը:
11.11.2015
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «,Աճուրդի կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Օրբելի եղբայրների փողոց թիվ 22 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ ,«Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ մասնաշենքի 2-րդ և 5-րդ հարկերից 58.2ք.մ. մակերեսով տարածքի` սոցիալական, արտադրական, գիտական նպատակներով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 116000 դրամ: