Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող ,«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 1.3ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը:

17.11.2015

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԿԱ ՊԳԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ.ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ,«Աճուրդի կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող ,«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 1.3ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում: Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 2000 դրամ:

Հասցե` ք. Երևան, Դ. Անհաղթի 23

Հեռ..` +374 10 23 73 00

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`