Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Դրոյի փողոց թիվ 11 հասցեում գտնվող «Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 1-ին մասնաշենքի նկուղային հարկից 118.7ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
19.04.2016
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Դրոյի փողոց թիվ 11 հասցեում գտնվող «Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 1-ին մասնաշենքի նկուղային հարկից 118.7ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երկու օր /երեքշաբթի, շաբաթ/, ժամը՝ 19:00-20:00 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. մայիսի 17-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 5000 դրամ: