Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 31.8ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
20.04.2016
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնօրինության Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 31.8ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի` կրթական, գիտական, մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. մայիսի 17-ին, ժամը՝ 12:00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 90000 դրամ: