Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վաճառվում կամ վարձակալությամբ է տրամադրվում` «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ին պատկանող ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող անշարժ գույքը

22.04.2016

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 21-ի թիվ 997-Ա որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ին պատկանող ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության:Անշարժ գույքն իրենից ներկայացնում է շուրջ 5000 քառ.մ մակերեսով տարբեր չափերի շենք-շինություններ և 2,0 հա հողամաս: Շենքերը կարելի է օգտագործել վարչական և արտադրական նպատակով, որպես պահեստներ, ավտոկայանատեղի: Տարածքը պարսպապատված է, ապահովված է ջրով և էլեկտրաէներգիայով:  Նշված տարածքներն ամբողջությամբ կամ մասնակի վարձակալել և/կամ գնել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am:  Տարածքին ծանոթանալու նպատակով զանգահարել (011) 52-65-57 կամ (091) 40-89-02 հեռախոսահամարներով:

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 4

Հեռ..` +374 11 52 65 57

Վեբ կայք` www.spm.am

Էլ. փոստ`