Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Հրաչյա Քոչարի փողոց թիվ 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 76.5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը:
12.07.2016
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի, Հրաչյա Քոչարի փողոց թիվ 29 հասցեում գտնվող «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 76.5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական հինգ օր ժամը 19:00-21:00 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 2-ին, ժամը՝ 12:00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 27000 դրամ: