Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից ներքոնշյալ տարածքներ
19.09.2016
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից ներքոնշյալ տարածքների՝ սոցիալական, կրթական,
գիտական, մշակութային ծրագրերի իրականացման նպատակով,մեկ տարի ժամկետով, վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում: