Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Աբովյան քաղաքի Ռոսիա փողոց 8/4 հասցեում գտնվող «Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 55.50 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը:
28.09.2016
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Աբովյան քաղաքի Ռոսիա փողոց 8/4 հասցեում գտնվող «Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 55.50 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի՝ ժամը 16:00-18:00 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 12:00-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 6000 դրամ: