Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 7-րդ հարկից 14.4 ք.մ ընդհանուր մակերեսով թիվ 713 սենյակը
21.10.2016
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 7-րդ հարկից 14.4 ք.մ ընդհանուր մակերեսով թիվ 713 սենյակի` սոցիալական, կրթական, գիտական, մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 15-ին, ժամը՝ 12:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 53300 դրամ: